Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 8 » Մոսկվայում ինկասատորական մեքենայի վրա հարձակվողները մի քանի պայուսակ են տարել (Տեսանյութ)
21:02
Մոսկվայում ինկասատորական մեքենայի վրա հարձակվողները մի քանի պայուսակ են տարել (Տեսանյութ)

     Հանցագործները, որոնք հարձակվել էին ինկասատորի վրա Մոսկվայի հյուսիս-արևմուտքում, գումարով պայուսակներ են տարել, որոնք պատկանել են Ալֆա բանկին. հայտնում է tert.am-ը հղում անելով Интерфакс-ին:

    «Սեպտեմբերի 8-ին Մոսկվայի Տուշինսկու փողոցում հարձակում է տեղի ունեցել բանկի ինկասատորական ավտոմեքենայի վրա: Անհայտ անձինք ավտոմեքենա են հրդեհել և զենք կիրառելու սպառնալիքով գողացել են մի քանի պայուսակ`առձեռն գումարով»,- ասվում է հաղորդագրությունում, սակայն չի նշվում գողացված գումարի չափը:

     Նշվում է, որ հարձակման հետևանքով բանկի ոչ մի աշխատակից չի տուժել:

     Իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ հարձակման ժամանակ ինկասատորական մեքենան հրդեհվել է, կրակը փոխանցվել է հարևան մեքենաների վրա: Արդյունքում՝ հրշեջները ստիպված են եղել 3 մեքենա հանգցնել:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 493 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0