Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 26 » Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի շարժիչը բռնկվել է
12:59
Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի շարժիչը բռնկվել է

   Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում «ЮТэйр» ավիաընկերության ինքնաթիռի շարժիչներից մեկը թռիչքից առաջ բռնկվել է: Օդանավը պատրաստվում էր ուղևորվել Երևան:

        Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին գիշերը 2-ին: Բռնկման պահին ուղևորները գտնվում էին ինքնաթիռի սրահում: Նրանք տարհանվել են: Տուժածներ չկան, հայտնում է Life-ը:

          Տարհանված ուղևորները Երևան են ուղարկվել այլ ինքնաթիռով:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 1524 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0