Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 17 » Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մոտ արձանագրվել է դրական շարժընթաց
13:30
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մոտ արձանագրվել է դրական շարժընթաց

     Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մոսկվա-Երևան  ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից Ռուսաստանի Դաշնությունում շարունակում է  բուժում ստանալ Հայաստանի 4 քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի բաժնից:

    Նրանցից 2-ը` տղամարդ և կին, տեղափոխվել են Բեսլանի  բազմապրոֆիլ հիվանդանոց։ Երկուսի մոտ էլ առկա են կոնքի և ազդրի բազմակի կոտրվածքներ։ Առավոտյան համայցից հետո ինտենսիվ թերապիայի բաժանմունքից նրանց տեղափոխել են հիվանդասենյակ։

     Տուժած մյուս երկու տղամարդիկ  շարունակում են բուժումը  Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցում։  Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Բոլոր տուժածներն ամբողջ ծավալով ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն, բոլորի մոտ արձանագրվել է դրական շարժընթաց։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 244 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0