Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 24 » Միտինգ՝ Գագիկ Ծառուկյանի տան մոտ. եթե սպորտում ունեցել ես հաջողություններ, քաղաքականությունում էլ կունենաս. (Լուսանկարներ)
18:39
Միտինգ՝ Գագիկ Ծառուկյանի տան մոտ. եթե սպորտում ունեցել ես հաջողություններ, քաղաքականությունում էլ կունենաս. (Լուսանկարներ)

       Այս պահին Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ Երևան-Սևան ավտոճանապարհին կառուցած տան մոտ են հավաքվել մոտ 500-ից ավելի քաղաքացիներ, ովքեր միտինգ են անում և պահանջում են, որպեսզի Գ. Ծառուկյանը վերադառնա ակտիվ քաղաքական դաշտ, քանի որ, ըստ նրանց հայտարարության, քաղաքական դաշտում պետք են Գ. Ծառուկյանի նման գործիչներ։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

        Նշված վայրում է գտնվում նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

   «Եթե Ծառուկյանը կարողացել է սպորտում մեծ հաջողությունների հասնել, ում կատարած աշխատանքների արդյունքում բազմաթիվ երկրներում հնչել է հայոց հիմնը և ծածանվել եռագույն դրոշը, ապա վստահ ենք, որ եթե նա վերադառնա քաղաքականություն և գլխավորի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ապա առաջին հերթին, կշահի ժողովուրդը»,-նշում են ցուցարարները։

        Գ. Ծառուկյանի թիկնապահները, սակայն, թույլ չտվեցին մարդկանց բարձրանալ տան մոտ:

Լուսանկարները՝ shamshyan.com-ում

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 958 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0