Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 18 » Միջադեպ Ծաղկահովիտում. քվեարկությունը ժամանակավորապես դադարեցվեց (տեսանյութ)
16:13
Միջադեպ Ծաղկահովիտում. քվեարկությունը ժամանակավորապես դադարեցվեց (տեսանյութ)

    Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում անհայտ անձը մտավ 14/1 ընտրատարածք, ներկայացավ որպես գործող համայնքապետ, համայնքապետի թեկնածու Երվանդ Խաչատրյանի վստահված անձ և ասաց.«Վերևից ասել են դադարեցնել ընտրությունները, որովհետև Արայիկ Խանդոյանի կինը, վստահված անձ է և կրում է Արայիկ Խանդոյանի պատկերով մարզաշապիկ»։ Այս մասին տեղեկացնում է tert.am-ը:

    Արայիկ Խանդոյանի կինն ընդդիմացավ,հավաքված մարդիկ փաստաթուղթ պահանջեցին ընտրությունը դադարեցնել պահանջող անձից, պարզվեց, որ նա կեղծ թուղթ ուներ իր մոտ և գրանցված չէր որպես գործող համայնքապետի վստահված անձ։  Արայիկ Խանդոյանի կինը պնդում է,որ շապիկը քարոզչության նպատակով չի հագել։

        Ոստիկանները դուրս հրավիրեցին նրան։ Ընտրությունն այս պահին դադարեցված է, մարդկանց մուտքն արգելված է։

      Ավելի ուշ Ծաղկահովիտի 14/1 ընտրատեղամասում ընտրությունների ժամանակավոր դադարեցումից հետո ընտրությունը վերականգնվեց, երբ Ոստիկանության Արագածոտնի մարզի Արագածի բաժնի ոստիկանապետ փոխգնդապետ Կարապետյանը ընտրատեղամասից հեռացրեց և մեկ այլ սենյակ տարավ Արայիկ Խանդոյանի կնոջը՝ Անուշ Խանդոյանին։ Tert.am-ի թղթակցին չթույլատրեցին մտնել սենյակ, որտեղ մի քանի ոստիկաններ են ու Անուշ Խանդոյանը, խոստանալով, որ հարցփրին կպատասխանեն ավելի ուշ։

Լուսանկարը՝ news.am-ի

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 564 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0