Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 19 » Միհրան Հարությունյանի վիրահատությունը բարեհաջող է անցել
22:33
Միհրան Հարությունյանի վիրահատությունը բարեհաջող է անցել

    «Վիրահատությունն ավարտված է: Շնորհակալություն բժիշկ Գերդին կատարած աշխատանքի համար: Առջևում վերականգնողական երկարատեւ փուլն է, որը կտևի մի քանի ամիս: Ամեն բան նորմալ է: Նրա վիճակը կայուն է, իրեն լավ է զգում»,-իր ֆեյսբուկյան էջում գրել է մարզական ֆունկցիոներ Արսեն Բադալյանը:

     Միհրան Հարությունյանը Ռիո Դե Ժանեյրոյում կայացած ամառային օլիմպիական խաղերում հանդես էր եկել ուսի վնասվածքով: Նա հասավ եզրափակիչ, որտեղ կողմնակալ մրցավարության հետևանքով պարտվեց և նվաճեց արծաթե մեդալ:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 284 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0