Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 21 » Միհրան Հարությունյան. «Շնորհակալություն Հենրիխ Մխիթարյանին ցուցաբերած ուշադրության համար Ֆրանկֆուրտում»
20:22
Միհրան Հարությունյան. «Շնորհակալություն Հենրիխ Մխիթարյանին ցուցաբերած ուշադրության համար Ֆրանկֆուրտում»

    Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Գերմանիայում վիրահատությունից հետո խոսել է իր առողջական վիճակի մասին: Հայ ըմբիշը շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր ողջ ընթացքում աջակցել են նրան:

    «Վիրահատությունը հեշտ չէր, բայց հաջող էր: Շնորհակալություն բժիշկ Հերդտու Բաումերուին և նրա թիմին կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար:

   Շնորհակալություն ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին և Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանին վիրահատության հարցում աջակցության համար:

     Առանձին շնորհակալություն կցանկանայի հայտնել իմ ընկեր Արսեն Բադալյանին՝ անդադար կողքս լինելու և աջակցելու համար:Շնորհակալություն Ալֆերդ Տեր-Մկրտչյանին բժիշկ Բաումերային կլինիկայի հետ ծանոթացնելու համար:

  Շնորհակալություն Հայաստանի դեսպանատանը Ուկրաինայում, Նորիկ Գևորգյանին Կիևի օդանավակայանում առաջացած խնդիրները լուծելու համար:

    Շնորհակալություն Հենրիխ Մխիթարյանին ցուցաբերած ուշադրության համար Ֆրանկֆուրտում:

    Հ.Գ Շնորհակալություն նրանց, ովքեր սոց-ցանցրերում գրել են և աջակցել, ես գնահատում է»,-գրել է Միհրան Հարությունյանը  իր Instagram-ի էջում:

Կատեգորիա: Գյումրի սպորտ | Դիտումներ: 650 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0