Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 30 » Մետտյու անվամբ արևադարձային Թայֆունը ներխուժելու է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգ
17:52
Մետտյու անվամբ արևադարձային Թայֆունը ներխուժելու է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգ

    «Մետտյու անվամբ արևադարձային Թայֆունը, որը ներկա պահին գտնվում է Կարիբյան ծովում հոկտեմբերի 5-ին ներխուժելու է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգ: Ըստ ԱՄՆ-ի հիդրոմետ ծառայության տվյալների քամու արագությունը թայֆունում ներկա պահին կազմում է 120կմ/ժ, սակայն սեպտեմբերի 5-ին այն կհասնի մինչև 140-150կմ/ժ: Սա այս տարվա ամենահզոր արևադարձային փոթորիկն է, որը հարվածելու է ԱՄՆ-ի հարավ-արևելյան մի շրարք նահանգներին: Տեղումների քանակը թայֆունի առանձին հատվածներում հասնում է 500մմ/1 օրում:

     Որպեսի պատկերացնեք սա ինչ ահռելի քանակ է, ասեմ, որ Երևանի տարեկան տեղումների քանակը միջինը կազմում է 300մմ»,- իր ֆեյսբուկյան էջում գրում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 201 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0