Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 23 » Մեսիի դուբլի շնորհիվ «Բարսելոնան» հաղթանակ կորզեց վերջին վայրկյաններին (Տեսանյութ)
13:03
Մեսիի դուբլի շնորհիվ «Բարսելոնան» հաղթանակ կորզեց վերջին վայրկյաններին (Տեսանյութ)

    Իսպանական Պրիմերայի 9-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 3։2 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Վալենսիայի» նկատմամբ՝ հաղթանակ կորզելով վերջին վայրկյաններին։

    Խաղի հաշիվը 22-րդ րոպեին բացեց «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում դաշտի տերերը 4 րոպեում խփեցին 2 գոլ եւ առաջ անցան հաշվի մեջ։ Կատալոնական ակումբի կազմում 62-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, իսկ ավելացված ժամանակում Մեսին անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ հաղթանակ պարգեւելով հյուրերին։ Գրում է NEWS.am Sport-ը։

   «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան 14-րդ րոպեին փոխարինվել է վնասվածքի պատճառով։

    «Բարսելոնան» 19 միավորով ժամանակավորապես բարձրացավ առաջին տեղ եւ մեկական միավոր առաջ անցավ Մադրիդի «Աթլետիկոյից» ու «Ռեալից», որոնք մեկական խաղ պակաս են անցկացրել։

      Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

      «Վալենսիա» - «Բարսելոնա»՝ 2։3

      Մունիր Էլ Հադադի, 52, Ռոդրիգո, 56 – Լիոնել Մեսի, 22, 90+4 (11մ), Լուիս Սուարես, 62

 

Կատեգորիա: Գյումրի սպորտ | Դիտումներ: 140 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0