Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 27 » Մատաղիսում երեկ զոհված զինվորի ծնողները դեռ չգիտեն իրականությունը. նրանք այս գիշեր ՌԴ-ից գալիս են Հայաստան
19:46
Մատաղիսում երեկ զոհված զինվորի ծնողները դեռ չգիտեն իրականությունը. նրանք այս գիշեր ՌԴ-ից գալիս են Հայաստան

     ԼՂ Մատաղիսի դիրքերում երեկ դիպուկահարի կրակոցից զոհված 20-ամյա զինծառայող Գուրգեն Այվազյանի ծնողները դեռ չգիտեն, որ որդին զոհվել է: Ռուսաստանի Կեմերովո քաղաք տեղափոխված նրա ծնողներին ասել են, որ որդին վիրավոր է: Ամենայն հավանականությամբ, Գուրգենի ծնողները Հայաստան կգան այս գիշեր:

    Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի նախկին գյուղապետ Վանիկ Հարությունյանը: «Գուրգենը շատ համեստ, չափված, զսպված, խելացի տղա էր: Ծնողները չգիտեն, գիտեն վիրավոր ա, երևի գիշերն են գալու: Հունվարի 18-ին Գուրգենը պետք է զորացրվեր: Ծնողներն իրեն ուղարկել էին բանակ, իրենք գնացել էին Ռուսաստան»,- ասաց նախկին գյուղապետը:

       20-ամյա Գուրգեն Այվազյանը ընտանիքի փոքրն էր, մեկ քույր ու եղբայր ունի: Գյուղը խոր կսկիծով է ընդունել լուրը, գյուղացիներին ասել են, որ Գուրգենը մահացել է ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից:

      Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում` երեկ ժամը 17:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Գուրգեն Ավետիքի Այվազյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 1143 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0