Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 20 » «Մանկական Եվրատեսիլ-2016»-ում Հայաստանի ներկայացուցիչները չափազանց մոտ էին հաղթանակին
21:46
«Մանկական Եվրատեսիլ-2016»-ում Հայաստանի ներկայացուցիչները չափազանց մոտ էին հաղթանակին

     «Մանկական Եվրատեսիլ-2016»-ի պրոֆեսիոնալ և պատանի ժյուրիների, ինչպես նաև փորձագետների քվեարկության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչներ Անահիտն ու Մերին վաստակեցին 232 միավոր և զբաղեցրեցին 2-րդ հորիզոնականը` ընդամենը 7 միավորով զիջելով մրցույթի հաղթող ճանաչված Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մամադաշվիլին։

    Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2016»-ում ներկայացնում էին Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը Նիկ Եգիբյանի և Ավետ Բարսեղյանի հեղինակած «Տարբեր» երգով և ելույթ ունեցան 2-րդ համարի ներքո:

Կատեգորիա: Մշակույթ | Դիտումներ: 1035 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0