Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 27 » Լուիս Էնրիկե. Ինձ չի հետաքրքրում, թե Մոուրինյուն և Գվարդիոլան ինչ են ասել Մեսսիի մասին
18:19
Լուիս Էնրիկե. Ինձ չի հետաքրքրում, թե Մոուրինյուն և Գվարդիոլան ինչ են ասել Մեսսիի մասին

   Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, որ իրեն չեն հետաքրքրում խոսակցությունները թիմի առաջատար Լիոնել Մեսսիի հնարավոր տեղափոխության մասին: Այս մասին գրում է tert.am-ը։

      Էնրիկեն ցանկանում է, որ Մեսսին կարիերան ավարտի «Բարսելոնայում»:

   Ավելի վաղ, նմանատիպ հայտարարություններով հանդես էին եկել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն և «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան:

     «Ես չեմ լսել, թե ինչ են ասել Մոուրինյուն և Գվարդիոլան Մեսսիի մասին: Ինձ դա հետաքրքիր չէ: Մենք գիտենք, թե լրատվամիջոցները որքան մեծ հետաքրքրություն են ցուցաբերում արգենտինացի հարձակվողի նկատմամբ, թե որքան մեծ դեր ունի Մեսսին Կատալոնիայի և «Բարսելոնայի» համար:

    Վստահ եմ, որ երբ ակումբը և Մեսսին ճիշտ համարեն, այն ժամանակ էլ տեղեկատվություն կհրապարակեն: Ես կցանկանայի, որ Մեսսին կարիերան ավարտեր «Բարսելոնայում», - նշել է Էնրիկեն:

Կատեգորիա: Գյումրի սպորտ | Դիտումներ: 186 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0