Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 16 » Լոս Անջելեսում 37-ամյա հայ տղամարդու են սպանել (Տեսանյութ)
11:05
Լոս Անջելեսում 37-ամյա հայ տղամարդու են սպանել (Տեսանյութ)

    Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլս թաղամասում հրազենային վնասվածքներից 37-ամյա հայ տղամարդ է մահացել, հայտնում է Los Angeles Times-ը՝ հավելելով, որ Հովիկ Կրբոյանի վրա կրակել են, երբ վերջինս բացել է իր տան դուռը:

       Tert.am-ի փոխանցմամբ աղբյուրը մանրամասնել է, որ Կրբոյանը, որը տանը եղել է կնոջ ու դստեր հետ, պիցցա էր պատվիրել ու առաքումը ստանալու նպատակով բացել է դուռը: Սակայն, ըստ իրավապահների, պիցցայի առաքչի փոխարեն Կրբոյանին «դիմավորել» են մարդասպանները:

    Նշվում է նաև, որ տղամարդու ուղղությամբ արձակվել է մի քանի կրակոց, ինչից հետո Կրբոյանը մահացել է: Նրա կինն ու երեխան տեղի ունեցածի հետևանքով չեն տուժել:

      Ոստիկանությունը ենթադրում է, որ զոհը ճանաչել է մարդասպաններին:

     «Մենք դեռևս չգիտենք՝ որն է սպանության դրդապատճառը, սակայն նման բնույթի դեպքերը հաճախ կապված են լինում բիզնեսին վերաբերող կամ ներընտանեկան վեճերի հետ»,-նշվում է Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքի կապիտան Փոլ Վերնոնի հայտարարությունում:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 480 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0