Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 12 » ԼՂՀ ՊԲ–ն 60 և 82 միլիմետրանոց ականանետեր չի կիրառել, Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում. ԼՂՀ ՊՆ
19:05
ԼՂՀ ՊԲ–ն 60 և 82 միլիմետրանոց ականանետեր չի կիրառել, Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում. ԼՂՀ ՊՆ

     Հակառակորդ երկրի պաշտոնական քարոզչությունը շարունակում է իրականացնել միջազգային հանրությանը մոլորեցնելու անհաջող փորձեր: Մասնավորապես, այսօր Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, թե իբր անցած գիշեր ղարաբաղյան կողմը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր, ինչը ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն:

           Թեև նոյեմբերի 12-ի ցերեկը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն, այնուամենայնիվ առաջնագծի որոշ հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը` ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառելով նաև 120 միլիմետրանոց ականանետ:

     ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հավատարիմ է մնում հակամարտ կողմերի միջև Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ստանձնած պարտավորություններին և ադրբեջանական կողմին կոչ անում չգնալ իրադրության հետագա լարման:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Կատեգորիա: Իրադրությունը սահմանին | Դիտումներ: 193 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0