Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 18 » Կտավներ, որոնք լուսանկարներից չեն տարբերվում (Ֆոտոշարք)
13:34
Կտավներ, որոնք լուսանկարներից չեն տարբերվում (Ֆոտոշարք)

   1960-70-ականներին գերիրատեսական կտավների ժողովրդականությունը հասել է իր գագաթնակետին` ծնունդ տալով լուսանկարչական ռեալիզմին և հիպերռեալիզմին:

    Այս ժանրերը մինչ օրս տարածված են արվեստում, և որոշ նկարիչներ այնքան են վարպետացել իրենց բնագավառում, որ երբեմն դժվար է լինում նրանց ստեղծած կտավները տարբերել լուսանկարներից:

    Boredpanda.com-ը գրում է, որ հաճախ իրար հետ շփոթվող ֆոտոռեալիզմն ու հիպերռեալիզմը որոշակի տարբերություններ ունեն. ֆոտոռեալիստները նպատակ ունեն վերարտադրել պատկերը` իրենց հեռու պահելով աշխատանքի մեջ հույզեր ներդնելուց, մինչդեռ հիպերռեալիստները փորձում են պատմություն և զգացմունքներ ավելացնել իրենց աշխատանքի արդյունքին:

Նշվում է, որ հիպերռեալիզմի ուղղությունը սկիզբ է առնում ֆրանսիացի փիլիսոփա և սոցիոլոգ Ժան Բոդրիյարի փիլիսոփայության մեջ.  «մի բանի սիմուլյացիա, ինչը երբեք գոյություն չի ունեցել»:

Կատեգորիա: Մշակույթ | Դիտումներ: 156 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0