Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 14 » Կրիշտիանու Ռոնալդուն մինչև կյանքի վերջ Nike-ից տարեկան 24 միլիոն դոլար կստանա
13:20
Կրիշտիանու Ռոնալդուն մինչև կյանքի վերջ Nike-ից տարեկան 24 միլիոն դոլար կստանա

    Հայտնի են դարձել Մադրիդի «Ռեալ» ակումբի պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի և մարզահագուստ ու մարզակոշիկ արտադրող ամերիկյան Nike ընկերության միջև կնքված պայմանագրի մանրամասները, գրում է բրիտանական Sunday Times-ը:

    Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ 31-ամյա հարձակվողը «ցմահ պայմանագիր» է կնքել Nike-ի հետ, որի պայմանների համաձայն՝ կկարողանա աշխատել ավելի քան 1 միլիարդ դոլար: Այս մասին գրում է tert.am-ը։

      Պորտուգալացին դարձել է պատմության մեջ երրորդ մարզիկը, որը Nike-ի հետ նման պայմանագիր է կնքել: Առաջին մարզիկը եղել է ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը: Nike-ն ակնկալում է, որ Ռոնալդուն կդառնա է՛լ ավելի նշանակալի բրենդ, քան Ջորդանը: 2015 թվականին ամերիկացի բասկետբոլիստ, «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը նույնպես ընկերության հետ ցմահ պայմանագիր է կնքել:

       Ռոնալդուն ընկերության հետ համագործակցում է 2003 թվականից:

Կատեգորիա: Գյումրի սպորտ | Դիտումներ: 303 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0