Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 14 » Կրասնոդարում հայ ընտանիքի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել. կա 2 զոհ, 4 վիրավոր (Լուսանկարներ)
18:13
Կրասնոդարում հայ ընտանիքի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել. կա 2 զոհ, 4 վիրավոր (Լուսանկարներ)

   ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կուբան քաղաքում սեպտեմբերի 10-ին հայ ընտանիքի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել:

   KrasnodarMedia կայքը հայտնում է` վկայակոչելով ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի վարչության մամլո ծառայությունը, մեքենայում 6 մարդ է եղել, բոլորը` հարազատներ: Վթարը տեղի է ունեցել Տեմրյուկսկի շրջանում՝ Նովոռոսիյսկ-Կերչենսկի մայրուղու վրա:

      Ինչպես հաղորդում է tert.am-ը վթարված Hyundai Galloper մակնիշի մեքենայում 6 հոգուց բաղկացած ընտանիք է եղել` ամուսիններն ու 4 երեխաները: Ընտանիքի հայրը և 13-ամյա երեխան տեղում մահացել են, ընտանիքի մյուս անդամները լուրջ վնասվածքներ են ստացել: Հիվանդանոց են տեղափոխվել կինը և 10-ամյա երեխան:

      Օրինապահները պարզում են վթարի հանգամանքները:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 668 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0