Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 17 » Կրակել են Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի մեքենայի վրա (ֆոտոշարք)
12:23
Կրակել են Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի մեքենայի վրա (ֆոտոշարք)

   Երեկ, ժամը  23:30-ի ժամանակահատվածում Էջմիածնում տեղի է ունեցել արտակարգ դեպք: Կրակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Կարեն Գրիգորյանը այդ պահին եղել է մեքենայի մեջ:

  «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ կրակոցները հնչել են «Վազ 21/06» մակնիշի մեքենայի մեջից, որի մեջ գտնվել է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը: Մեքենան պատկանում է Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդուն՝ Ստեփան Աբգարյանին, որը ևս գտնվել է մեքենայի մեջ:

         Ըստ տեղեկությունների՝ Կարեն Գրիգորյանի  և Արթուր Թումանյանի թիմակիցների միջև ավելի ուշ տեղի է ունեցել բախում: Կարեն Գրիգորյանի թիմակիցները մեքենայով հարվածել են այն մեքենային, որից հնչել են կրակոցները և խլել հրազենը:

        Դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները։ Հանգամանքները պարզվում են, տուժածներ չկան։

        Մանրամասները կհաղորդենք ավելի ուշ:

        Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Էջմիածնում տեղի է ունենալու քաղաքապետի ընտրություն:

Նյութի աղբյուրը՝ 1in.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 875 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0