Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 5 » Կփոխհատուցվի 2 և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը
22:33
Կփոխհատուցվի 2 և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական, 2014 թվականից հետո հավատարմագրված ոչ պետական և միջպետական բուհերի բակալավրիատի առակա համակարգում սովորող 2 և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձը: Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներն իրենց դիմում-հայտերը պետք է ներկայացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00)։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 19-ը:

      Հայտատուները պետք է ներկայացնեն՝

դիմում (լրացվում է տեղում),

2 լուսանկար 3×4,

 անձնագրի պատճենը,

ստուգման գրքույկի պատճենը, ուսանողական տոմսի պատճենը,

տեղեկանք բուհից,

ամուսնության վկայականի պատճենը, ամուսնու/կնոջ անձնագրի պատճենը (եթե ամուսնությունը գրանցված է),

երեխաների ծննդյան վկայականների պատճենները,

փոխանցման հաշիվ` ամբողջ տարվա ուսման վարձի չափով։

Նյութի աղբյուրը՝ Իրավաբան.net

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 698 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0