Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 1 » Կոչ ԳՅՈՒՄՐԵՑԻ ընտրողներին
00:11
Կոչ ԳՅՈՒՄՐԵՑԻ ընտրողներին

 Այսօր Հայաստանի Հանրապետության մի քանի մարզերի քաղաքներում և գյուղերում, այդ թվում նաև մեր հարազատ Գյումրիում տեղի են ունենալու ՏԻՄ՝ ավագանու ընտրություններ, որոնց արդյունքում նոր կընտրվի Գյումրու քաղաքպետը, որը պաշտոնավարելու է 5 տարի...

  Քարոզարշավի ժամանակ մենք՝ գյումրեցիներս բացահայտեցինք որոշ թեկնածուների թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը... Իշխանության ձգտող ուժերից ոմանք ցույց տվեցին իրենց շինծու և անբարո էությունը...Ո մանք էլ ապացուցեցին, որ ունեն գյումրեցու թասիբ ու նամուս և ձայների համար արդար պայքար էին մղում...

   Ինչպես ասում են՝«ճաշակին ընկեր չկա...» Կոչ եմ անում գյումրեցիներին անպայման գնալ ընտրության և ձայնը տալ իր նախընտրած թեկնածուին... Չնայած նրան, որ իշխանությունները նախազգուշացրել են բոլոր ուժերին, որ ընտրակաշառք բաժանելու դեպքում շատ խիստ պատժելու են դրանց, սակայն, եթե լինեն ընտրողին «գնելու» փորձեր ,ապա մեր համաքաղաքացիները լավ գիտեն ինչ են անելու... Վերցնելու են այն, սակայն ընտրելու են իրենց նախընրտած թեկնածուին... Կարող է ձեզ վախեցնեն, որ ընրությունը տեսագրվում է... Հավատացեք՝ դա սուտ է... Կարող է պատրադրեն հեռախոսով նկարահանել քվեաթերթիկը... Այդ դեպքում նկարահանեք, սակայն հետո փչացրեք այն, որ անվավեր դառան, որ ձայն գնող թեկնածուն կամ թեկնածուները չհասնեն իրենց ուզածին...

      Գյումրին 2012 թ-ից բոլորին, ապացուցում է, որ ոչ մեկից չի վախենում և ՏԵՐ է իր ձայնին... Համոզված եմ, որ այս անգամ էլ է այդպես լինելու...

      Գյումրին արժանի է ունենալ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՎԱԾ քաղաքպետ, որը վայելելու է քաղաքացիների ՄԵԾ մասի համակրանքը և վստահությունը...

       Մաղթում եմ բոլորիս հանգիստ ու անցնցուն ընտրություններ...

Նյութի աղբյուրը՝ Գագիկ Համբարյանի ֆբ էջից

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 694 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 5.0/1