Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 16 » Կկայանա Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի հիմնադիր համագումարը
21:30
Կկայանա Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի հիմնադիր համագումարը

    Նոյեմբերի 19-ին Ծաղկաձորի Էլեգանտ հյուրանոցային համալիրում, Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ, Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նախաձեռնողական խումբը կանցկացնի  կազմակերպության հիմնադիր համագումարը` ՀՀ տարբեր բուժհաստատությունների շուրջ 120 տարբեր մասնագիտացումներով  երիտասարդ բժիշկների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նախաձեռնողական խումբը։

     Կազմակերպությանն անդամագրվելու հայտ են ներկայացրել 1200 երիտասարդ բժիշկներ Հայաստանի Հանրապետության տարբեր բժշկական հաստատություններից, ձեւավորվել են կազմակերպության մարզային կառույցները: Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նախաձեռնողական խումբն իրականացրել է առողջապահական համակարգի բարելավման եւ առողջացման առաջարկի համապարփակ փաթեթի մշակում, որն այդ օրը ցանկանում ենք ներկայացնել ՀՀ կառավարությանն ու ՀՀ առողջապահության նախարարությանը:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 153 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0