Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 25 » Կիևում գործազուրկ կնոջից 1 մլն դոլար են գողացել
19:42
Կիևում գործազուրկ կնոջից 1 մլն դոլար են գողացել

        Կիևի 55-ամյա բնակչուհին դիմել է ոստիկանություն` հայտնելով, որ անհայտ անձինք, մտնելով իր բնակարան, տարել են 300.000 եվրո և 750.000 ԱՄՆ դոլար գումար:

    Այս մասին գրում է korrespondent.net կայքը՝ հղում անելով Ուկրաինայի ազգային ոստիկանությունում աղբյուրին:

              Գործազուրկ կինը հայտնել է, որ երկու անհայտ անձինք կարողացել են ներթափանցել իր բնակարան՝ նախապես ձեռք բերելով բանալին:

     Գործազուրկ տիկնոջ ազգանունը, սակայն, համընկնում է Կիևում գործող հայտնի «Սանա Խանտ» խանութի տիրուհու ազգանվան հետ:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 224 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0