Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 23 » Կառնուտում դժբախտ պատահարի հետևանքով որդին մահացել է, հայրը՝ տեղափոխվել հիվանդանոց
16:15
Կառնուտում դժբախտ պատահարի հետևանքով որդին մահացել է, հայրը՝ տեղափոխվել հիվանդանոց

     Շիրակի մարզի Կառնուտ գյուղի գոմերից մեկում տեղի է ունեցել փլուզում, որի հետևանքով Տ. Հ.-ն հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

  ԱԻՆ-ից հայտնում են, որ ահազանգը ստացվել է 10:31-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է որ, փլուզվել է Կառնուտ գյուղի թիվ 11 փողոցի 9-րդ տանը հարակից նորակառույց անասնագոմի փայտյա ծածկը՝ մոտ 30 քմ:

     Մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը՝ թիվ 48 ՀՓՋ-ի վարորդ-փրկարար փ/ծ ավագ սերժանտ Ա.Կ.-ը (հերթափոխից ազատ) տուժածներին դուրս է բերել փլատակներից և Տ. Հ.-ին (ծնված 1949 թ., ընտանիքի հայրը) իր ավտոմեքենայով տեղափոխել Գյումրու ԲԿ: Տ. Հ-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Մ. Հ.-ը (ծնված 1981 թ., որդին) շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ վերջինս մահացել է:

     Իսկ Գյումրի բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատու Նարեկ Կիրակոսյանը IGyumri.com-ի հետ զրույցում նշեց.

    «Սեպտեմբերի 23-ին, ժամը 11:00 -ին Գյումրի բժշկական կենտրոն է ընդունվել երկու տուժած քաղաքացի:

      1981 թվականին ծնված Մ. Հ.-ն, որը մահացել է մինչ հիվանդանոց հասնելը և 1941 թվականին ծնված   Տ.Հ.-ն: Նրա  մոտ առկա է գլխուղեղի և ողնաշարի բազմաթիվ վնասվածքներ: Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- հայտնեց մամուլի պատասխանատուն:

 

Հեղ.՝ Սուսաննա Մկրտչյան

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 1958 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0