Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 27 » Կարեն Կարապետյանը «Գազպրոմ»-ի «դուստր» ընկերության բաժնետեր է դարձել
18:27
Կարեն Կարապետյանը «Գազպրոմ»-ի «դուստր» ընկերության բաժնետեր է դարձել

   Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը «Գազպրոմ Էներգահոլդինգ»-ի մեջ մտնող ОГК-2 («Оптовая генерирующая компания № 2») էներգետիկ ընկերության բաժնետեր է դարձել: Նրան է պատկանում ընկերության բաժնետոմսերի 0,009 տոկոսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ընկերությանը հղումով։

    Կարեն Կարապետյանի բաժնեմասն ընկերությունում փոխվել է հոկտեմբերի 26-ին: Մինչ այդ նրան չէին պատկանում ОГК-2-ի բաժնետոմսերը: Այս մասին գրում է tert.am-ը։

    Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին բացատրել են ОГК-2-ում, Կարապետյանի ստացած բաժնետոմսերը 2015 թվականի աշխատանքի արդյունքներով պարգևատրում են հանդիսանում: Այդ մասին որոշումը կայացվել է 2016 թվականի հունիսին ընկերության բաժնետերերի տարեկան ժողովի կողմից:

   Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը 2001-2010 թվականներին զբաղեցրել է «ՀայՌուսգազարդ»-ի (այժմ՝ «Գազպրոմ Արմենիա») գլխավոր տնօրենի պաշտոնը: 2011 թվականի դեկտեմբերին նշանակվել է «Գազպրոմբանկ»-ի առաջին փոխնախագահ: Նա նաև «Գազպրոմ Էներգահոլդինգ»-ի մեջ մտնող ОГК-2, ТГК-1 և «Мосэнерго» ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է հանդիսանում:

Կատեգորիա: Տնտեսություն | Դիտումներ: 235 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0