Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 30 » Կառավարությունը 10 հազար դրամով «Վազ 21» մեքենա է վաճառում
16:25
Կառավարությունը 10 հազար դրամով «Վազ 21» մեքենա է վաճառում

      ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը պետի՝ Արման Սահակյանի օգոստոսի 31-ի հրամանով վաճառքի է հանել կառավարության հին ավտոմեքենաները, որոնք հիմնականում «Գազ 31» և «Վազ 21» մակնիշի են և 1991- 2003 թվականների արտադրության:

       Մեքենաների ընդհանուր թիվը 21-ն է: Սակայն առավել հետաքրքիր է դրանց գինը: 

     «Վազ 21» մակնիշի մեքենա կարելի է գնել 10 հազար 240 դրամով, ընդ որում՝ նախավճար պետք է մուծել ընդամենը 512 դրամ:

      Իսկ եթե մեքենան չվաճառվի մինչև փետրվար, ապա կրկնաճուրդների արդյունքում փետրվարին այդ մեքենան հնարավոր կլինի գնել ընդամենը 3 հազար 357 դրամով:

      Այս պահին կառավարության վաճառած ամենաթանկ մեքենան արժե 184 հազար 320 դրամ, դա  «Գազ 31-10» է: Կրկնաճուրդների արդյունքում՝ փետրվարին այդ մեքենան հնարավոր կլինի գնել 3 անգամ էժան՝ 60 հազար 400 դրամով:

      Ընդ որում՝ աճուրդների շարունակականությունից երևում է, որ գնորդներ առանձնապես չկան: Այս մեքենաները աճուրդի են հանվել օգոստոս ամսին, սակայն մինչ այժմ չեն վաճառվել:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 735 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0