Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 28 » Կադիրովին նմանակելուց հետո համացանցի օգտատերերն անհանգստացել են Միխայիլ Գալուստյանի առողջության համար (Տեսանյութ)
12:09
Կադիրովին նմանակելուց հետո համացանցի օգտատերերն անհանգստացել են Միխայիլ Գալուստյանի առողջության համար (Տեսանյութ)

      Համացանցի օգտատերերին շատ է դուր եկել ՈՒՀԱ-ի (КВН) հոբելյանական երեկոյի ժամանակ հայ հումորիստ Միխայիլ Գալուստյանի ելույթը, որում դերասանը նմանակել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին՝ վարպետորեն ընդօրինակելով նրան բնորոշ շարժուձևն ու խոսելաձևը:

   Ինչպես նշում է lenta.ru-ն, օգտատերերը նկատել են, որ Գալուստյանի նմանակումն ուղղակի հրաշալի է ստացվել, միևնույն ժամանակ, նրանք չեն բացառել, որ այս ելույթից հետո հումորիստին կարող է վտանգ սպառնալ:

     Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, հանրահայտ ու սիրված «Նոր հայեր» («Новые армяне») թիմն Ուրախների և հնարամիտների ակումբի (КВН) հոբելյանական թողարկմանն արժանացել է մրցանակներից մեկին: Խաղի ավանդական գավաթը հոբելյանի առիթով դարձել է երեք հատ՝ խաղի հապավման տառերին համապատասխան՝ КВН: «Նոր հայերն» արժանացել են «В» տառին համապատասխան գավաթին, «Н» տառով գավաթին արժանացել է Պյատիգորսկի հավաքականը, իսկ «К» տառով գավաթի հաղթողը դարձել է «Ուտոմլոննիյե սոլնցեմ» («Утомленные солнцем») թիմը:

     Ռուսական առաջին ալիքով հեռարձակվող հեռուստաշոուի 55-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը տեղի է ունեցել Կրեմլի դահլիճում, որին ներկա է եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նյութի աղբյուրը՝ tert.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 930 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0