Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 5 » Ժպտացեք, պարո՛ն վարչապետ, ամենաշատը ձեզ է սազում. Թևան Պողոսյանը՝ Կարեն Կարապետյանին
20:45
Ժպտացեք, պարո՛ն վարչապետ, ամենաշատը ձեզ է սազում. Թևան Պողոսյանը՝ Կարեն Կարապետյանին

   Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Թևան Պողոսյանը նախքան կուղղեր հարցը, խորհուրդ տվեց կառավարության անդամներին, հատկապես վարչապետին՝ ժպտալ: Գրում է tert.am-ը:

  «Ժպտացե՛ք, լիակատար այլ էր կառավարության ներկայացուցիչների դերը այս քառօրյային: Պարո՛ն վարչապետ ամենաշատը ձեզ է սազում, այնպես որ այդպես մի նստեք: Գիտեմ, որ երկրի վիճակը շատ ծանր է, լավ ծրագրի ենք սպասում»,-ասաց նա։

  Պատգամավորն անցավ հարցին: Նա հիշեցրեց, թե սահմանադրական բարեփոխումներ իրականացվեցին  և ամրագրվեցին պետության պարտականության հիմնական նպատակները: 

    Ըստ հոդվածներից մեկի՝ պետությունը պարտավորություն է վերցնում բարեգործությունը խթանել՝ մշակութային, կրթական, գիտական ու հասարակական հաստատությունների հիմնադրման, ֆինանսավորման ու ֆինանսապես ապահովության նպատակով: Նա հետաքրքրվեց, թե արդյո՞ք կառավարությունում քննարկվում է նոր մոտեցում սրա վերաբերյալ:

     Նորանշանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանեց, որ ուսումնասիրվում է այս խնդիրը, սակայն այդ միջոցառումները, մոտեցումները քննարկվում են, որպեսզի ֆինանսների վերարտադրություն ապահովեն:

     Նա ասաց, որ որոշակի մասնաբաժին կառավարության բյուջեից լինելու է, սակայն մնացած հարցերը դեռևս քննարկման ընթացքի մեջ են:

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 346 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0