Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 18 » Ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 38.25%-ը
19:16
Ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 38.25%-ը

     Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Հայաստանում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ  քվեարկությանը մասնակցել է  ընտրողների 38.25 տոկոսը: ․Այս մասին Tert.am-ին հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

    Տոկոսային հարաբերությամբ ամենաշատն ընտրության մասնակցել են Երնջատափում` 74.63, Ծաղկաշենում` 97.74., Ղազարավանում` 78. 84, Գեղաձորում` 63.55: Աշտարակում ևս մասնակցության ցուցանիշը բավականին բարձ էր` 45.61 տոկոս: Վաղարշապատում քվեարկել է ընտրողների 27.44 տոկոսը։

     Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Արևշատ գյուղում` 10.70 տոկոսի չափով, Շահումյան գյուղում`10.91 տոկոսի չափով:

      Հիշեցնենք, որ այսօր Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ժամը 08.00-ից բացվել են ընտրատեղամասերը:

   Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին բոլոր համայնքներում միասին մասնակցում են համայնքի ղեկավարի 408 և ավագանու անդամի 2 693 թեկնածու:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 248 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0