Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 2 » Ժամը 11.00-ի դրությամբ Գյումրիում քվեարկել է ընտրողների 6%-ը, Վանաձորում՝ 8.22 %-ը, մյուս 375 համայնքներում՝ 11.37%-ը
15:01
Ժամը 11.00-ի դրությամբ Գյումրիում քվեարկել է ընտրողների 6%-ը, Վանաձորում՝ 8.22 %-ը, մյուս 375 համայնքներում՝ 11.37%-ը

   Այսօր հանրապետության 6 մարզերի թվով 375 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 84.601 է կամ 11.37 %:

     Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից։

   Գյումրիում ժամը 11.00-ի դրությամբ քվեարկության մասնակիցների թիվը 7.554 է կամ 6 %, Վանաձորում` 7.936 կամ 8.22 %:

     Քվեարկության մասնակիցների թվին, ըստ ընտրական տեղամասերի, կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` www.elections.am:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 240 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0