Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 30 » Իտալիայի կենտրոնական հատվածում 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
12:08
Իտալիայի կենտրոնական հատվածում 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

    Այսօր առավոտյան Իտալիայի կենտրոնական հատվածում կրկին ուժգին՝ 7.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել.այս մասին հայտնում է tert.am-ը՝ հղում անելով ria.ru-ին:

       Եվրոպական միջերկրածովային սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցղնցումների էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:

        Նշվում է, որ ցնցումներն այնքան ուժեղ ու տևական են եղել, որ Հռոմի բազմաթիվ բնակիչներ քնից «վեր են թռել» ցնցվող պատերի պատճառով: Հայտնի է, որ երկրակեղևի տատանումները զգացվել են Իտալիայի ողջ տարածքում:

     Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել էր մոտ 300 մարդ:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 329 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0