Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 24 » «Իսկանդերաֆոբիան» Ադրբեջանում թափ է հավաքում
12:16
«Իսկանդերաֆոբիան» Ադրբեջանում թափ է հավաքում

  Սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի «դեֆիլեն» մեծ իրարանցում է առաջացրել Բաքվում և Անկարայում...  Սեպտեմբերի 20-ին, երբ արդեն պարզ էր, որ Երևանի Հանրապետության հրապարակում հայտնվելու է «Իսկանդերը», Թուրքիայի առաջնորդ Էրդողանը սպառնացել էր, որ Արցախյան հակամարտությունը կարող է «տաքանալ»... Հետո ակտիվացան ազերի պարկետային գեներալները, որոնք մարտի դաշտում նույնիսկ հեռադիտակից օգտվել չգիտեին, բայց շատ խելացի դեմքով հայտարարում էին, որ կոչնչացնեն ՀՀ-ի տարածքում գտնվող ռազմական բոլոր կարևորագույն օբյեկտները և այլն...

    Իսկ երեկ և այսօր ազերիական ԶԼՄ-ները ուղղակի մրցակցում են միմյանց հետ, թե ով է ավելի մեծ ապատեղեկատվություն տպելու Հայաստանին պատկանող «Իսկանդերների» մասին՝ դրանով հանգստացնելով և համոզելով մանր կճղակավորներին, որ իրենց ոչինչ չի սպառնում... Ազերիներն էքստազային հրճվաքով սեփական հասարակությանը համոզում են, որ այդ «Իսկանդերներն» այն չեն, ինչ որ պետք է լինեին, կամ դրանց օգտագործումը վերահսկվում է Մոսկվայի կողմից և Բաքուն վախենալու բան չունի, որ Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու դեպքում չգիտես ինչու պետք է տուժի Վրաստանը և այլ հիմարություններ՝ հղում անելով ինչ-որ հազարերրորդ կարգի հայաստանյան փախած քաղաքագետների և վերլուծաբանների վրա...

     Սակայն այս ապատեղեկատվության հոսքի մեջ կարելի է մերթընդմերթ տեսնել իրականությանը մոտ վերլուծություններ... Բաքվում շատ վիրավորված են Մոսկվայից, որ Պուտինն «Իսկանդերը» վաճառել է ոչ թե իրենց, այլ հայերին... Նրանք համոզված են, որ մենք դա գնել ենք պարտքով, իսկ իրենք դրա դիմաց մեկից կվճարեին... Այդ իսկ պատճառով Բաքուն այսուհետ իր հայացքը կուղղի դեպի Թուրքիա և Իսրայել... Վերջինս նրան խոստացել է կրկին մեծ քանակությամբ զենք վաճառել, որից ազերիները շատ գոհ էին ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ...

    Հետաքրքիր է ստացվում... Նույն ազերիական կայքում մի քանի ժամ տարբերությամբ տպագրված երկու նյութերը իրար հակասում են... Ոնց կարող է «Իսկանդերը» պատկանել ռուսներին, բայց միևնույն ժամանակ այն մենք գնենք պարտքով նույն ռուսներից... Կամ, եթե մենք հարվածենք Մինգեչաուրի ջրամբարին կամ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին Ադրբեջանի տարածքում, դրանից ի՞նչ վնաս կունենա Թբիլիսին... Կամ, վերջապես, եթե Հանրապետության հրապարակով անցած «Իսկանդերն» այդքան վատն է, ինչպես դա ներկայացնում են ազերիները, ապա ինչու՞ են այդքան խառնվել իրար...

     Բաքվի իշխանությունների ցայտնոտային և անտրամաբանական քայլերից ու մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Իսկանդերների «դեֆիլեն» Երևանի Հանրապետության հրապարակում ոչ միայն մեծ անհանգստություն է առաջացրել Իլհամ Ալիևի մոտ, այլև «իսկանդերոֆոբիա» ամբողջ Ադրբեջանում, որն օրեցօր թափ է հավաքում...

   Իսկ Իլհամի նմանը պետք է իրոք հասկանա, որ հաջորդ անգամ պատերազմ սանձազերծելու դեպքում ՀՀ-ն անպայման առաջինը շարքից կհանի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և Բաքու-Թբիլիսի-Էրզուրում գազամուղը... Իսկ որպես «դեսերտ» հարված կհասցվի Մինգեչաուրի ջրամբարին...

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 1031 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0