Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 3 » Իրազեկում՝ անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու վերաբերյալ
14:20
Իրազեկում՝ անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու վերաբերյալ

   ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ հին նմուշի անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու գործողությունը (ոչ մասնագիտորեն շրջանառվում է ելքի վիզա հասկացությունը) հնարավոր է կատարել նաև լիազորված անձի միջոցով: Ընդ որում, լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում. այն կարող է լինել հասարակ գրավոր ձևով:

     ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ

    Անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություն դիմելիս, եթե նույնիսկ գործընթացը կազմակերպվում է լիազորված անձի միջոցով, ՀՀ օրենսդրությամբ լրացուցիչ վճար գանձելու իրավասություն նախատեսված չէ: Մեկ տարվա համար գանձվում է պետական տուրք՝ 1.000 ՀՀ դրամի չափով:

     Այսինքն, նույն կարգով, ինչպես առանց լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում:

Նյութի աղբյուրը՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի ֆբ էջ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 858 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 3.0/1