Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 13 » Իրանում մանկահասակ հարսը մահապատժի կենթարկվի մահացած երեխա լույս աշխարհ բերելուց հետո
20:10
Իրանում մանկահասակ հարսը մահապատժի կենթարկվի մահացած երեխա լույս աշխարհ բերելուց հետո

Իրանուհին, ով մահացած երեխա է ունեցել բանտում, պետք է մահապատժի ենթարկվի: Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, Զեյնաբ Սոքիանը մահվան է դատապարտվել 2014-ին` 17 տարեկան հասակում ամուսնուն սպանելու համար, ում հետ ամուսնացել էր 15 տարեկանում: Իրանական օրենքի համաձայն` մահվան համար մահապատիժ է սահմանվում, սակայն հղի կինը չի կարող մահապատժի ենթարկվել: Սոքիանը հղիացել էր բանտի կալանավորներից մեկից, ում հետ հարաբերությունների մեջ էր դատավարության ընթացքում: Սակայն իրանուհին մահացած երեխա է լույս աշխարհ բերել սեպտեմբերին, որից հետո իշխանությունները հայտնել են, որ նա մահապատժի կենթարկվի, քանի որ այլևս հղի չէ:

Նշվում է, որ դատավարության ընթացքում հաշվի չեն առնվել Human Rights Watch իրվապաշտպան կազմակերպության փաստարկները, որոնց համաձայն` իրանուհու ամուսինը դաժանաբար ծեծում և շահագործում էր իրեն: Նշենք, որ Իրանի օրենսդրության համաձայն` աղջիկները կարող են ամուսնանալ 13 տարեկանից, տղաները` 15:

Նյութի աղբյուր` Tert.am

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 741 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0