Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 29 » Իրադրությունը սահմանին․ ԼՂՀ ՊՆ
11:46
Իրադրությունը սահմանին․ ԼՂՀ ՊՆ

Նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 620 կրակոց:

     Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Կատեգորիա: Իրադրությունը սահմանին | Դիտումներ: 160 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0