Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 28 » Իրադրությունը սահմանին․ ԼՂՀ ՊՆ
11:41
Իրադրությունը սահմանին․ ԼՂՀ ՊՆ

      Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2500 կրակոց:

    Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ), ձեռքի հակատանկային (2 արկ) ու հաստոցավոր ավտոմատ (5 արկ) նռնականետեր:

     ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործղությունների:

          ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Կատեգորիա: Իրադրությունը սահմանին | Դիտումներ: 172 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0