Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 16 » Իրադրությունը սահմանին․ ԼՂՀ ՊՆ
10:52
Իրադրությունը սահմանին․ ԼՂՀ ՊՆ

    Նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 85 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը կիրառել է 60 (15 արկ) և 82 միլիմետրանոց ականանետեր (5 արկ), ձեռքի հակատանկային (1 արկ) և ենթափողային նռնականետեր (1 արկ):

   ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Կատեգորիա: Իրադրությունը սահմանին | Դիտումներ: 283 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0