Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 3 » Իրադրությունը սահմանին․ ԼՂՀ ՊՆ
11:25
Իրադրությունը սահմանին․ ԼՂՀ ՊՆ

    Նոյեմբերի 2-ին` ժամը 11:20-ի սահմաններում,  շփման գծի հյուսիսային (Թալիշ)  ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է  ենթափողային նռնականետ (ԵՆ-25 /4 արկ/), իսկ նոյեմբերի լույս 3-ի գիշերը ժամը 02:15-ի սահմաններում`  60 միլիմետրանոց ականանետ (2 արկ):

      Ընդհանուր առմամբ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 370 կրակոց:

      Հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

   ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Կատեգորիա: Իրադրությունը սահմանին | Դիտումներ: 229 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0