Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 2 » Իրադրությունը սահմանին․ ԼՂՀ ՊՆ
12:02
Իրադրությունը սահմանին․ ԼՂՀ ՊՆ

        Նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 560 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային (ՁՀՆ-7 /5 արկ/) և ենթափողային (ԵՆ-25 /3 արկ/) տիպի նռնականետեր:

    ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Կատեգորիա: Իրադրությունը սահմանին | Դիտումներ: 309 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0