Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 1 » Իրադրությունը սահմանին. ԼՂՀ ՊՆ
11:42
Իրադրությունը սահմանին. ԼՂՀ ՊՆ

   Սեպտեմբերի 30-ի լույս հոկտեմբերի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (200 կրակոց):

   ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Կատեգորիա: Իրադրությունը սահմանին | Դիտումներ: 353 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0