Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 28 » Իրադրությունը սահմանին. ԼՂՀ ՊՆ
11:15
Իրադրությունը սահմանին. ԼՂՀ ՊՆ

      Սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 450 կրակոց: ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված  մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր /40 կրակոց/:

    ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Կատեգորիա: Իրադրությունը սահմանին | Դիտումներ: 277 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0