Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 13 » Իրադրությունը սահմանին. ԼՂՀ ՊՆ
09:46
Իրադրությունը սահմանին. ԼՂՀ ՊՆ

   Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 45 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 750 կրակոց:

    ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Կատեգորիա: Իրադրությունը սահմանին | Դիտումներ: 194 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0