Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 30 » Իրադրությունը սահմանին. ԼՂՀ ՊՆ
11:56
Իրադրությունը սահմանին. ԼՂՀ ՊՆ

     Օգոստոսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 18 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 90 կրակոց:

    ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Կատեգորիա: Իրադրությունը սահմանին | Դիտումներ: 145 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0