Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 22 » Իրադրությունը սահմանին. հակառակորդը սեպտեմբերի 21-ի տոնական օրը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր
10:26
Իրադրությունը սահմանին. հակառակորդը սեպտեմբերի 21-ի տոնական օրը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր

      Սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և սեպտեմբերի 21-ի տոնական օրը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց: ՊԲ հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (36 կրակոց):

    ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Կատեգորիա: Իրադրությունը սահմանին | Դիտումներ: 229 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0