Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 20 » Իրադրությունը սահմանին. հակառակորդը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր և «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի հեռահառ դիպուկահար հրացան . ԼՂՀ ՊՆ
11:46
Իրադրությունը սահմանին. հակառակորդը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր և «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի հեռահառ դիպուկահար հրացան . ԼՂՀ ՊՆ

     Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 350 կրակոց: Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (45 կրակոց) և «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի հեռահառ դիպուկահար հրացան (103 կրակոց):

    ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Կատեգորիա: Իրադրությունը սահմանին | Դիտումներ: 154 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0