Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 31 » Իրադրությունը սահմանին․ դիտարկվել են ականազերծում կատարող ադրբեջանական մի խումբ զինծառայողներ․ ԼՂՀ ՊՆ
11:31
Իրադրությունը սահմանին․ դիտարկվել են ականազերծում կատարող ադրբեջանական մի խումբ զինծառայողներ․ ԼՂՀ ՊՆ

        Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ` չեզոք գոտում,  դիտարկվել են ականազերծում կատարող ադրբեջանական մի խումբ զինծառայողներ:

   ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդը հետ է շպրտվել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Կատեգորիա: Իրադրությունը սահմանին | Դիտումներ: 222 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0