Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 18 » Իրադրությունը սահմանին. ադրբեջանական զինուժը կիրառել է «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ. ԼՂՀ ՊՆ
12:15
Իրադրությունը սահմանին. ադրբեջանական զինուժը կիրառել է «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ. ԼՂՀ ՊՆ

     Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 240 կրակոց: Հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (21 կրակոց):

     ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Կատեգորիա: Իրադրությունը սահմանին | Դիտումներ: 141 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0