Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 28 » Իրադրությունը սահմանին․ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՈւՏՅՈՍ և ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիրներ․ ԼՂՀ ՊՆ
11:44
Իրադրությունը սահմանին․ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՈւՏՅՈՍ և ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիրներ․ ԼՂՀ ՊՆ

     Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց: Շփման գծի հարավային և հյուսիսային ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՈւՏՅՈՍ և ԴՇԿ  տիպի խոշոր տրամաչափի գնդացիրներ (141 կրակոց):

    ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Կատեգորիա: Իրադրությունը սահմանին | Դիտումներ: 238 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0