Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 27 » Իրադրությունը սահմանին․ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ և ձեռքի հակատանկային նռնականետ
13:17
Իրադրությունը սահմանին․ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ և ձեռքի հակատանկային նռնականետ

     Հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ ( ՀԱՆ-17 /12 արկ/) և ձեռքի հակատանկային նռնականետ ( ՁՀՆ-7 /2 արկ/):

    Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

     ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Կատեգորիա: Իրադրությունը սահմանին | Դիտումներ: 157 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0