Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 20 » iPhone-ի 10 լավագույն մոդելները՝ ըստ Business Insider-ի (լուսանկարներ)
11:54
iPhone-ի 10 լավագույն մոդելները՝ ըստ Business Insider-ի (լուսանկարներ)

     Հաշվի առնելով, որ միջազգային ԶԼՄ-ների կողմից ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության վերջերս ներկայացրած iPhone 7 սմարթֆոնի հանդեպ հետաքրքրությունը չի մարում՝ The Business Insider կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է բրենդի պատմության մեջ երբևէ արտադրված iPhone սմարթֆոնի 10 լավագույն մոդելներին.

   

 

 

 

10. iPhone 5S

Պաշտոնապես ներկայացվել է 2013 թվականի սեպտեմբերի 10-ին` ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում: Մոդելն աշխատում է iOS 7 օպերացիոն համակարգով։

 

 

 

 

 

 

 

9. iPhone 6 Plus

2014թ. սեպտեմբերի 10-ին ներկայացված iPhone 6 plus մոդելի էկրանի չափը 5.5 դյույմ է: Այն համալրված է քառամիջուկ A8 նոր 64-բիթ պրոցեսորով, որը 50%-ով ավելի էներգաարդյունավետ է, քան նախկին A7 պրոցեսորը: Մոդելն աշխատում է iOS 8 օպերացիոն համակարգով: Դրանում տեղադրված է բարոմետր, որը թույլ է տալիս իմանալ, թե ծովի մակարդակից քանի մետրի վրա եք գտնվում:

 

 

 

8. iPhone 5

Հեռախոսը ներկայացվել է 2012 թվականի սեպտեմբերի 12-ին: Այն աշխատում է iOS 6 օպերացիոն համակարգով։ Ի դեպ, սա առաջին iPhone-ն է, որի էկրանը մեծացվել է՝ հասցվելով 4 դյույմանոց անկյունագծի:

 

 

 

 

 

 

 

7. iPhone 6

2014թ. սեպտեմբերի 9-ին ներկայացված մոդելն աշխատում է iOS 8 օպերացիոն համակարգով: Դրա էկրանի անկյունագիծը մեծացել է՝ 4-ից հասնելով 4.7 դյույմի։ Մոդելի A8 նոր 64 բիթ հզորությամբ պրոցեսորը 84 անգամ ավելի հզոր է առաջին iPhone-ի պրոցեսորից։ Նշվում է, որ մոդելը դարձել է երբևէ վաճառքի ամենաբարձր ցուցանիշներ արձանագրած iPhone-ներից մեկը:

 

 

 

6. iPhone 6S

Այն իր տեխնիկական բնութագրով նման է նախորդ մոդելին, սակայն աշխատում է անհամեմատ ավելի արագ:

 

 

 

 

 

 

 

5. iPhone 7 Plus

Այն համարվում է Apple-ի ամենաթարմ iPhone-ը, որը կարող է պարծենալ մի շարք տեխնիկական նորամուծություններով: Ըստ աղբյուրի՝ առավել հաջող է դրա սև տարբերակը:

 

 

 

 

 

 

 

 

 

4. Օրիգինալ iPhone

iPhone-ի ամենաառաջին, դասական մոդելը ներկայացվել է 2007թ. հունվարի 9-ին՝ Սթիվ Ջոբսի կողմից: Հետագայում այն դարձավ սմարթֆոնների շուկայի անվիճելի առաջատարն ու կանոններ թելադրողը:

 

 

 

 

 

 

 

3. iPhone 6S Plus

iPhone 6s Plus-ը ներկայացվել է 2015թ. սեպտեմբերի 9-ին: Մոդելի առավելություններից մեկն այն է, որ այն մի լիցքավորմամբ կարող է ծառայել 2 օր:

 

 

 

 

 

 

 

 

2. iPhone SE

Ընթացիկ տարվա մարտի 21-ին ներկայացված մոդելն արտաքուստ նման է iPhone 5s-ին, սակայն տեխնիկական բնութագրով մեծմասամբ համապատասխանում է iPhone 6s-ին: Այն գործում է iOS 9.3 օպերացիոն համակարգով, ինչպես նաև համալրված է մատնահետքերի սքանավորման Touch ID գործառույթով:

 

 

 

1. iPhone 4

Աղբյուրը նկատում է, որ այս մոդելի ստեղծումն iPhone-ի շարքում եղել է ամենաշրջադարձային պահը՝ հաշվի առնելով թե՛ դրա արտաքին դիզայնը, թե՛ տեխնիկական բնութագիրը:

 

 

 

 

 

 

 

Նյութի աղբյուրը՝ tert.am

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 560 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0