Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 18 » iPhone 7-ը երկու տհաճ անակնկալ ունի. Forbes
16:54
iPhone 7-ը երկու տհաճ անակնկալ ունի. Forbes

           Անկասկած Apple-ի նոր iPhone-ներն արդեն բավական լավ ցուցանիշներ են գրանցել, բայց նոր սմարթֆոնների երկու տհաճ անակնկալները կարող են ստիպել գնորդներին ափսոսալ իրենց ձեռքբերման համար, գրում է tert.am-ը, հղում անելով՝ Գորդոն Քելին forbes.com-ում։

  Առաջին մտահոգություն առաջացնող առանձնահատկությունն այն է, որ փորձարկումները ցույց են տվել, որ Apple-ը հրաժարվել է՝ գլխավոր կոճակի և տեսախցիկի ապակիի վրայի սապֆիրից, ինչը նշանակում է, որ դրանք այլ առարկաների հպվելու դեպքում քերծվելու ավելի մեծ հավանականություն ունեն։

     Երկրորդ մտահոգությունը, որ բարձրաձայնել են սմարթֆոնը փորձարկողներն այն է, որ գլխավոր կոճակն արձագանքում է միայն սենսորային հպմանը և ոչ սեղմելուն։ Դա նշանակում է, որ կոճակը չի արձագանքի ձեռնոցներով հպմանը, ինչը մեծ թերություն կարող է լինել ձմռանը սմարթֆոնների օգտատերերի համար։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 530 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0